կարևոր
5599 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 13:53
Քաղաքական Իրավական

Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ որևէ անձ մտնի Հայաստան կամ՝ չմտնի․ Արծվիկ Մինասյան

Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ որևէ անձ մտնի Հայաստան կամ՝ չմտնի, առավել ևս՝ այն անձը, որ քաղաքական ընդդիմախոսությամբ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը Հայաստանի դավաճանական իշխանության նկատմամբ։ Եթե այդ հիմնավորմամբ եք արգելում անձի մուտքը, նշանակում է՝ շատ հստակ քաղաքական հետապնդման եք ենթարկում։ Այս մասին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ 

Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ժամանելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում պարզել էր, որ ինքն արդեն Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է՝ «պերսոնա նոն գրատա», և Փափազյանին ստիպել էին հենց օդանավակայանից հետ վերադառնալ Ֆրանսիա։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։

Ավելի ուշ նույն բանը տեղի էր ունեցել սփյուռքահայ ՀՅԴ-ականներ` Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում, հետագայում այս ցանկում հայտնվեցին նաևՀՅԴ այլ անդամներ։

Իսկ օրերս  ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։

Մանրամասն՝ տեսանյութում