Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացաք մամուլից ս.թ. հուլիսի 31 ին տեղի է ունեցել իմ դատական նիստը, որի ժամանակ դատավոր Սամվել Մարդանյանը հայտնել է ինքնաբացարկ։
Ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդ նիստը տեղի է ունենալու ս.թ. օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին ք. Իջևանում դատավոր Նարեկ Բադալյանի նախագահությամբ։
Դատական նիստերը լինելու են բաց և հեռարձակվելու են տարբեր ԶԼՄ-ներով։ Դա պատահական չէ. հասարակությունն այդկերպ հնարավորություն կունենա անմիջականորեն տեղեկանալ դատական նիստերի ընթացքում կատարվող բացահայտումներին, իմանալ ճշմարտությունը, որպեզի հետագայում հնարավոր չլինի կոծկել իրականությունը։
Դատական նիստի ընթացքում, ինչպես և խոստացել էի, հրապարակելու եմ 2 սկանդալային տեսանյութ, և նիստերի ընթացքում կիմանաք նաև, որ Խաչատուր Քոքոբելյանը իր հայտնի հայտարարությամբ ոչ թե շնորհակալություն պետք է հայտներ Վ.Ղազարյանից այլ Կամո Ցուցուլյանից»։