|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ՝ ընդմիջումից առաջ, Պավլիկ Մանուկյանը աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ նրա` ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի/ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան-խմբ./ դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ Էդվարդ Գրիգորյանը:
Պավլիկ Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ Արմեն Բիլյանը կապ չունի նաեւ ՊՊԾ-ում դրված բանկոմատը բացելու հետ, դրա հեղինակն էլ, ըստ նրա, Մխիթար Ավետիսյանն է:
Ուշագրավ է, որ Բիլյանն անազատության մեջ է, իսկ Գրիգորյանը եւ Ավետիսյանը ազատության մեջ են: