Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Yerkir.am-ը ներկայացնում է Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից․
«Երբ ասում ենք` Հայաստանի Հանրապետությունը շատ հեռու է ժողովրդավար, իրավական պետություն կոչվելու իրավունքից, որոշ մարդիկ հակադարձում են։ Իմ կողմից ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը դրա վառ ապացույցն է։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ ՀՀ հասարակությունը վստահում է եվրոպական դատարաններին, այն դեպքում, երբ վստահություն պետք է ունենար հենց մեր դատարանների նկատմամբ։ Բայց փաստը մնում է փաստ։ Մեր դատարանները ընդամենը կատարող օրգաններ են` ի տարբերություն աշխարհի նորմալ ու զարգացած երկրների դատարանների անաչառությամբ։ Դե պարզ է, մենք զարգացած լինելու ցանկություն և կամք չունենք։
Ես չեմ էլ զարմանում ՀՀ դատական համակարգում տիրող երկակի ստանդարտներից և կամայական մոտեցումներից։ Երևի մենք ընդամենը տուն պահող ենք։ Իհարկե, պետք է տուն պահել, բայց տուն պահելը չի ենթադրում հոգի ծախել, հանրային և պետական շահը հասցնել զրոյական մակարդակի և տուն պահելու պատճառաբանությամբ դատական համակարգը դարձնել առք ու վաճառքի առարկա։ Իսկ այսպիսի ճանապարհով տուն պահելը երկիր պահելու հակակշիռն է ու թշնամին։ Եվ այս ամենի վերջը չի երևում, կամ երևում է դժգույն ու աղետալի։
Եվ պարտադիր չէ ունենալ իրավաբանական կրթություն, որպեսզի հասկանալի լինի այս պարզ ճշմարտությունը։ Իսկ եթե շարունակելու են նույն ոգով ծառայել որոշ անհատների ցանկություններով, ապա անհրաժեշտ է լուծարել ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, որովհետև նման դատական համակարգի չգոյությունը ավելի շատ օգուտ կբերի պետությանը քան այն, ինչ ունենք հիմա»։
Ստորև ներկայացնում ենք, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի՝ ՀՀ վճռաբեկ քրեական դատարանին ներկայացված հատուկ վերանայման բողոքը։