Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Անհողի աշխատակազմի ղեկավարն էքսատացված գրառում էր արել և տեղեկացրել, որ շուտով Հայաստան է ժամանելու համաշխարհային աստղերից մեկը...
Պարզվում է, այդ մեգաաստղը հայտնի ռեփեր Սնուփի Դոգն է, որին հրավիրելու հանար կառավարությունը հարկատուներիս հաշվին ծախսելու է 23,2 միլիոն դոլար` 9 միլիարդ դրամից ավելի գումար...
Սա ևս մեկ ապացույց է, որ քայլիստների մոտ բարոյայանություն գրեթե չկա...Ինչպե՞ս կարելի է կառավարության մակարդակով այսպիսի համերգներ կազմակերպել, երբ Արցախում 130 հազար մարդ շրջափակման մեջ են և սովամահության վտանգ կա, 44-օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր անօթևան մնացած տեղահամվածներ և, հազարավոր հաշմանդամ զինվորներ, որոնց հաշմանդամության կարգեր են չեղարկում` գումար չծախսելու նպատակով, ունենք խայտառակ վիճակում գտնվող չկահավորված դիրքեր... Եվ վերջապես, մեր պետական պարտքը Նիկոլի կառավարման ընթացքում աճել է 4 միլիարդ դոլարից ավելի և անցել է 11 միլիարդ դոլարը... Ու այդ պարտքով վերցված գումարներով իշխանությունները համերգներ են կազմակերպում...
Հենց սրա մասին են ասել` "Խրախճանք ժանտախտի ժամանակ...»։