Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 28-ին Հայկական բանակի օրը մեծ շուքով նշվել է «Օջախ»-ում` իշխանական վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իր ներկայությամբ Սերժ Սարգսյանի ռեժիմին պատվել է նաեւ երբեմնի ընդդիմադիր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Ասում են, բավականին ուրախ մթնոլորտում է անցել քեֆը, որը գուցե պայմանավորված է եղել «Բելուգա» ֆիրմայի բավականին թանկարժեք օղիներով (0,5 լիտրն արժե մոտ 13 հազար դրամ): Եթե հաշվարկենք միայն օղու գումարը` մոտ 1000 ներկաներով, կկազմի շուրջ 10 մլն դրամ:
Թե ո՞վ է հոգացել այս շքեղության ծախսերը, երեկ ՊՆ-ից թերթին չհաջողվեց պարզել: Միայն գործարար Բարսեղ Բեգլարյանը` «Ֆլեշ Բարսեղը», «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է հովանավորը:
Իսկ Է. Շարմազանովը ասում է, թե ՀՀ-ում չկան սոցիալական բունտի նախադրյալներ: Հիշեցնենք, որ Թունիսում տեղի ունեցող իրադարձությունները սկսվել են նաեւ իշխող վերնախավի թույլ տված շռայլությունների մասին տեղեկությունների հրապարակման արդյունքում: