Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սովորաբար, պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է օրինակ ծառայի ժողովրդի համար։ Միգուցե աշխարհում այդպես է, բայց ոչ մեզ մոտ։ 44-օրյա պատերազմից և ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից դեռ մեկ տարին չի անցել... Դեռևս կան անհայտ քանակի անհետ կորածներ... Հայ գերիներին դատում են ադրբեջանում... Ալիևը շարունակաբար ծաղրում է մեզ և խոսում այն մասին, որ Սևանն ու Երևանը՝ ադրբեջանական են... Երասխում և Գեղարքունիքում մարդիկ ապրում են տագնապով, վիրավորվում են թշնամու գնդակից... Հայաստանի սահմանները վտանգված են ԱՄԲՈՂՋՈՎԻՆ... Բազմաթիվ Հայեր անտուն են մնացել... Իսկ ի՞նչ են անում այսօրվա իշխանավորները...
«Շիշ բռնողը» Ծառուկյանի որդու հարսանիքից ոչ պակաս այլասերված հասանիք է անում, սա հլա մեկ, այդ հարսանիքին զվարճանում է իրեն «հայրենասեր» հռչակած Պավլիկ Մանուկյանը։ Հա, հենց էն Պավլիկը, որ ՊՊԾ գունդ էր գրավել և ոստիկան սպանել, իր խոսքերով, Հայրենիք փրկելու համար, այսօր, երբ եռաբլուրի դրոշների ձայնը գիշերը քնել չի տալիս, հանգիստ հարբում է Շիշ բռնողի հարսանիքին։ Շիշ բռնողի մասով առանձնահատուկ զարմանալու բան չկա, նա երբեք էլ Հայրենիքի ջատագով չի եղել և միշտ էլ ունեցել է իր շահախնդիր նպատակները, բայց Պավլիկը... Հա, ու ամենակարևորը՝ հարսանիքի քավորն է լինում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն Հայաստանում ամեն բան ադքան լավ է, որ կարողանում եք քեֆ ուրախություն անե՞լ։ Թե՞ օրինակ եք ծառայում ժողովրդին, թե ինչպես պետք է թքած ունենալ սգացող ծնողի, անդամալույծ հերոսի խեղված ճակատագրի, Երասխի բնակչի, Բաքվում դատվող գերու վրա ու ինքնամոռաց ուրախանալ, ու սա էլ դեռ բավական չէ, վարչապետի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները, մատաղ հորթի խանդավառությամբ, ի ցույց են դնում հանրությանը՝ այդ «ուրախությունը», սեփական անճոռնի ազդերերի հետ, ու գրառում անում թե ինչ լավ ուրախացան...
Սրան էլ եթե գումարենք, որ արդեն այսօրվա պաշտոնյա Խաչատուր Սուքիասյանի եղբայրը որոշել է, որ Լևոն Տեր Պետրոսյանի 90 ականներն են եկել, երբ ում ուզեին Երևանի կենտրոնում սպանում ու առևանգում էին, ու բոլորի աչքի առջև հրազենով մարդ է կրակում... Հասկանում ե՞ք ադրբեջանի հետ կիսապատերազմական վիճակում, սահմանին հայ զինվորին արգելվում է ադրբեջանցու վրա կրակել, ու նույն ժամանակ Երևանում, «Հայը»՝ հայի է կրակում։
Լավ այսքան անբարո կլինե՞ն։ Այս ամենը տեղի ու ունենում արդեն այն ժամանակ, երբ 8-րդ գումարման ԱԺ-ն դեռ չի սկսել աշխատել։ Ախր մեր թշնամին սահմանից այն կողմ է, ոչ Երևանում... Ախր մեր թշնամին ադրբեջանցին է այլ ոչ Հայը։ Ասեմ ավելին, այս վիճակում, երբ նոր ենք մի սերունդ կորցնել, ամեն Հայ սպանողը՝ ադրբեջանցի է, իսկ մենք այդ ադրբեջանցիներին, ովքեր խրախճանք են կազմակերպում ժանտախտի ժամանակ, իշխանություն ենք տվել, որ մեր Հայրենիքի ճակատագիրը որոշեն... Անբարո իշխանություններ ունենք այսօր, ովքեր թելադրում են, որ ամբողջ ազգը անբարո ապրի։ «Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ», քանզի ընտրել ես քեզ ղեկավար քո ազգի ամենաանբարո անհատներին»։