|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` հուլիսի 27-ին լրանում է Լիսաբոնյան գործողության (Լիսբոն 5) 40-ամյակը: Սուրբ Աննա Եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Լիզբոնի գործողության նահատակների: Ժամը 19:00-ին Պատանի Հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա միջոցառում նվիրված «Լիզբոն 5» տղաների հիշատակին։
40 տարի առաջ` 1983 թվականին, հուլիսի 27-ին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում Հայ Յեղափոխական բանակի հինգ հայ նվիրյալ երիտասարդներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոնի Յահինյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյան, մուտք են գործել թուրքական դեսպանատուն և հայտարարություն տարածելուց հետո պայթեցրել շենքը՝ նպատակ ունենալով իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնել և աշխարհի ուշադրությունը սևեռել Հայ Դատի վրա: