Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում ներկայացվեց կառավարության ծրագիրը: Այն ներկայացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Պատիվ ունեմ ձեր հավանությանը ներկայացնելու կառավարության ծրագիրը: Այն ունի նոր ասելիք` դրանք իրագործելու մեխանիզմների ու գործիքների առումով: Եթե հակիճ բնութագրենք ծրագիրը, ապա այն իրատեսական է, բայց ոչ` հավակնոտ, խստապահանջ է, բայց ոչ` անտարբեր, ականջալուր, բայց` քաղաքական գծին հետամուտ»,- ասաց նա:
Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները փոփոխություններ են զգալու, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի ու քաղաքացու, բայց` բաց ու թափանցիկ ձևով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` ծրագրի կենտրոնում լինելու է քաղաքացին և նրա բարեկեցությունը: Նա հայտարարեց, որ պայքարելու է արտագաղթի և աղքատության չարքիներ դեմ, որ հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան յուրաքանյուր հայի համար:
«Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ Հայաստանում առկա են գործարար հնարավորություններ: Զոռբայության, իշխանության լծակների օգնությամբ ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը: Ես պայքարելու եմ նման երևույթների դեմ: Տարվելու է անողոք, անաչառ և հետևողական պայքար ստվերի դեմ: Խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ, պահանջելու եմ նույնը կառավարության անդամներից»,- ասավ վարչապետը:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին` նա նշեց, որ դրանք անհրաժեշտ են երկրի զարգացման համար, սակայն լինելու է «պարտադիր, բայց ոչ պարտադրված» օրենք, և արվելու է ամեն ինչ, որպեսզի գտնեն բարեփոխումների` բոլորի համար ընդունելի տարբերակը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ անմնացորդ նվիրվածություն ծրագրի իրականացման գործում: