Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի անվտանգություն, սահմանների անպաշտպանվածություն եւ բազմաթիվ հարցեր, որոնք կապված են երկրի անվտանգության հետ։ Երկրորդ հարցը երկրի տնտեսական վիճակն է։ Մեծ տեմպերով աճում է գործազրկությունը, աղքատությունը, ներդրումներ չկան, մենք կարող ենք արձանագրել ներդրումների զրոյացում։ Սա նշանակում է, որ աշխատատեղեր են փակվելու, նորերը չեն բացվելու եւ այս վիճակի բարելավում տեսանելի ապագայում չի երեւում․ Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում որեւէ դրական փոփոխություն Հայաստանում չի լինելու։ Ներդրումները, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ոչ միայն զրոյացել են, որովհետեւ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, այլեւ դեգրադացված հասարակության մեջ ներդրումներ չեն ուզում անել։
«Ես համոզմունքով եմ ասում, որ այսպիսի իրավիճակ չպետք է ունենայինք, չպետք է պարտվեինք, սահմանների այսօրվա իրավիճակը, ջարդված ողնաշարով բանակ չպետք է ունենայինք։ 4 ամսում 80 հազար մարդ է արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից։ Դուք հավատո՞ւմ եք, որ ներկա իշխանությունը կարող է բարելավել այն պրոբլեմները, որոնք ինքն է ստեղծել, որոնց հեղինակը հենց ինքն է։ Դա է նաեւ պատճառը, որ երկար ընդմիջումից հետո ես հայտարարեցի, որ վերադառնում եմ մեծ քաղաքականություն եւ հայտ եմ ներկայացնում իշխանության համար։ Ինչո՞ւ այս թիմով, որովհետեւ մենք ՀՅԴ-ի հետ գործակցության երկար փորձ ունենք։ Համագործակցությունը մեզ մոտ ստացվում էր, իրենք ունեն նաեւ մարդկային պոտենցիալ եւ, ամենից կարեւորը, նվիրվածություն»,- թալինցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում