կարևոր
3061 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 12:30
Քաղաքական

8 ամսվա մեջ ՀՀ կառավարությունը Արցախ է ուղարկել 0 կգ հումանիտար օգնություն, փոխարենը սովորական մարդիկ, ՌԴ-ն ու Կարմիր խաչն են օգնել․ Նաիրի Հոխիկյան

8 ամսվա մեջ ՀՀ կառավարությունը Արցախ է ուղարկել 0 կգ հումանիտար օգնություն, փոխարենը սովորական մարդիկ, ՌԴ-ն ու Կարմիր խաչն են օգնել․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Հայաստանի կառավարության որոշմամբ 400 տոննա հումանիտար օգնությամբ բարձած 19 բեռնատար մեքենաները կուղևորվեն Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար օգնությունը փոխանցել Արցախին։

Ադրբեջանը փակել է Արցախի միակ ճանապարհը արդեն գրեթե 8 ամիս։ Այդ ընթացքում տարբեր միջոցներով Արցախ տարվել է հազարավոր տոննա ապրանք' հիմնականում մեզ նման սովորական մարդկանց սահմանափակ միջոցներով, որոշ գործարարների օգնությամբ, Արցախի կառավարության կապերով։ Հարյուրավոր տոննա հումանիտար բեռ Արցախ է ուղարկել Ռուսաստանը, մեծ քանակի դեղորայք' Կարմիր խաչը։

8 ամսվա մեջ, սակայն, Հայաստանի կառավարությունը Արցախ է ուղարկել 0 կգ հումանիտար օգնություն, ամիսներ շարունակ նույնիսկ տեղահանված Արցախցիների թոշակները չի փոխանցում։

Ու այն պահին, երբ սկսեց թափ հավաքել համազգային շարժումը, և սրանց ոտքերի տակ սկսեց երերալ իրենց անիծյալ իշխանական աթոռը, անմիջապես որոշեցին 400 տոննա ապրանք ուղարկել Արցախ։

Այդքան ապրանք մինչև շրջափակումը Արցախ մտնում էր ամեն օր։ Առնվազն 1008 տոննա ապրանք միայն մենք ենք ընկերներով հասցրել Արցախ հիմնականում ռուս խաղաղապահների օգնությամբ։

Եթե Հայաստանի կառավարությունը իրականում ցուցադրական շոու չի անում, ապա ամենաքիչը 5 օրը մեկ պետք է 400 տոննա ապրանք հասցնի Արցախ»։