Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի կառավարությունն ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել Թուրքիա, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Կառավարության պահուստային ֆոնդից մեկ միլիոն լարի (374, 5 հազար դոլար) Է հատկացվել Թուրքիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Մարդասիրական բեռը բաղկացած Է առաջին բուժօգնության պարագաներից, դեղամիջոցներից, բժշկական սարքավորումներից, մանկական սննդից, տաք հագուստից, համազգեստներից, վրաններից, գեներատորներից, քնապարկերից, պահածոներից և այլն։
Մարդասիրական օգնության հավաքագրումն ապահովել է երկրի առողջապահության նախարարությունը։ Բեռների մի մասը հավաքագրվել է ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ առողջապահության նախարարության պահուստներից։
Ներկայում Թուրքիայում 100 վրացի փրկարար Է գտնվում, այդ թվում՝ կինոլոգներ, ովքեր արդեն փլատակներից դուրս են բերել երեք մարդու։
Փրկարարների խումբն ունի բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, հանդերձանք, կապի մեքենա և այլն։ Ըստ վերջին տվյալների՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի (7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ) հետևանքով Թուրքիայում զոհվել է 31 643 մարդ։ Փլուզվել է ավելի քան 5500 շենք: Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 5700-ը: