կարևոր
2986 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 17:14
Հասարակություն

Իջևանի երթուղային տրանսպորտի մեջ մարդիկ նկատել են մարդու` թուրքերեն խոսելիս․ Նաիրի Հոխիկյան

Իջևանի երթուղային տրանսպորտի մեջ մարդիկ նկատել են մարդու` թուրքերեն խոսելիս․ Նաիրի Հոխիկյան

Իջևանում երթուղային տրանսպորտի մեջ մարդիկ նկատել են մարդու, ով թուրքերեն խոսել է հեռախոսով։

Թողել են, այդ կասկածելի մարդը գնա, հետո դիմել են ոստիկանություն, որ բռնեն։

Տարօրինակ հանրություն ունենք։ Մարդիկ կասկածելու դեպքում հանգիստ կարող էին անձամբ բռնել թուրքին ու հանձնել ոստիկաններին, ոչ թե վախվորած նայել, հետո վազել ոստիկանություն։ Բա եթե այդ մարդը ազատության մեջ արդեն մի հանցանք գործած լինի՞:

Մյուս կողմից, Հայաստանը և Թուրքիան չեն արգելել միմյանց քաղաքացիների անարգել այցերը, հետևաբար թուրքը հանգիստ կարող է շրջել Հայաստանում ու նաև խոսել հեռախոսով, ինչպես հայերն են շրջում Թուրքիայում։ Չի բացառվում, որ տվյալ մարդը Իրանի թուրքախոս բնակիչներից է։

Իսկ եթե ամեն դեպքում Իջևանում ուզում են գտնել թուրքախոս այդ մարդուն, ամենահեշտ ճանապարհը, կարծում եմ, Նիկոլի տանը փնտրելն է։ Վստահաբար գնացել է հարազատներին տեսության։

 

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ