|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջոսւմ գրում է․ «Նախագահ Սարգսյանի բաց նամակը Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին ահազանգում է իրավիճակի ծայրահեղ ծանրության մասին:
Այն հստակ ուղերձ է թե’ արտաքին, քե ներքին լսարանի համար, որ՝
• Արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
• Երեք գերտերությունները բազմիցս համակարծիք են եղել, որ Արցախյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, և ինքնորոշման սկզբունքը տարիներ շարունակ եղել է բանակցային սեղանին։
(հիշեցնեմ, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը մի քանի անգամ հղում է արել կարգավորման հիմնարար սկզբունքներին)։
• Հայաստանի այսօրվա կառավարիչը չի ներկայացնում հայկական շահը և չունի լեգիտիմ իրավունք Արցախը ճանաչելու այլ երկրի կազմում։
Նամակներն արդեն փոխանցվել են համապատասխան դեսպանություններին՝ նոր հնարավորություն ստեղծելով կանխել մոտալուտ աղետը»։