Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը` կոչ անելով հստակ և միանշանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականի ելույթը ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Պարո՛ն նախագահ, մի քանի օրից ողջ աշխարհը կոգեկոչի Հայոց ցեղասպանության սկսվելու 106-րդ տարելիցը. 1,5 մլն հայ է տեղահանվել և սպանվել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Ձեր ուժերի սահմանում է ուղղել տասնամյակների ժխտումը և, այդպես վարվելով, իմաստ հաղորդել Ձեր հայտարարությանը, որով հանդես եք եկել անցյալ տարի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:
Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր հանձնառության մասին:
Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժամանակում ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրածների հարյուրհազարավոր ամերիկահայ ժառանգների` երեխաների, թոռների ու ծոռների անունից կոչ եմ անում Ձեզ՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, որովհետև դա անցյալի խնդիր չէ, այլ ներկայի: Նման վտանգ կա այսօր Արցախում, որտեղ Թուրքիայի հորդորով Ադրբեջանը պատերազմ է նախաձեռնել հայերի դեմ` փորձելով մեկ այլ հնարավոր ցեղասպանություն իրականացնել»,- շեշտել է Շիֆը: