Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Politik.am-ը գրում է. մինչ ընդդիմադիրները շարունակում են դժգոհել, որ երկրում կան բազմաթիվ սոցիալտնտեսական խնդիրներ կյանքը շարունակում է առաջ գնալ ու ամրապնդվում են իշխանական ընտանիքի անդամների ֆինանսական հնարավորությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին օրինակ պատգամավոր դառնալուց հետո հասցրել է երկու տարբեր մեքենաներ գնել։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի Հրաչյա Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2 800 000 դրամով գնել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա եւ 2 000 000 դրամով BMW X5 4.6 IS մակնիշի ավտոմեքենա։ Մինչ պատգամավոր դառնալը Հրաչյա Հակոբյանը ունեցել է եւս երկու մեքենա՝ BMW X5 4.6 IS եւ ISUZU AXIOM 3.5 I։ Պատգամավորը հարկային տարվա ընթացքում վաճառել է ISUZU AXIOM 3.5 I եւ մեկ BMW X5 4.6 IS, յուըրաքանչյուրը 2 մլն դրամ։ Մյուս BMW X5 4.6 IS-ը եւս հարկային տարվա ավարտին իրեն չի պատկանել, բայց այս մեքենան նա ըստ ամենայնի նվիրել է եւ ոչ վաճառել, քանի որ վաճառքի արժեք նշված չէ հայտարարագրում։
Նկատենք, որ պատգամավորը ունի նաեւ երկու բնակարան եւ մեկ հողամաս։ Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 դրամ։
Հիշեցնենք, որ սա 2018 թվականի հայտարարագիրն է, իսկ 2019 թվականի տվյալները դեռեւս չեն հրապարակվել։