կարևոր
3760 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-15 17:47
Քաղաքական

Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը. Շարմազանով

Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը. Շարմազանով

Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը։ Նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«ԵՄ -ն՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն, ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։ Սա է փաստը։ Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն,որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։

Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ եւ առաջ։

Եվ եթե մենք պահանջելու բան ունենք,ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։

Իսկ ՌԴ-ի,ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք,նրանք իրենց հարցերը կլուծեն։

Դուք մեր դարդը լացեք,որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ,որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։

Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը,այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։

Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը,ուրեմն մենք արժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։

Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու, նմանի վրա՝ կոշիկներ են մաքրում։

Գետինը մտնելու բան…»։