Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանավոր պայմանավորվածություն քաղաքականության մեջ չկա, տեքստը գրել են և պարտադրել են, որ անտաղանդ, ապիկար ՀՀ իշխանությունները ստորագրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Արցախի, Սյունիք վերաբերյալ համացանցում տարածված հայտարարության տեքստին:
Արթուր Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ էլ կարող են պարտադրել, եթե պարտության վերջը մեր ազգադավ իշխանությունները չեն ցանկանում դնել: Ըստ նրա՝ Տավուշի մարզի որոշ համայնքների, Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի հետ կապված էլ նմանատիպ իրավիճակ կստեղծվի:
«Ակնհայտ է, որ Նոյեմբերի 9-ի խայտառակ, կապիտուլյացիան հայտարարությունից հետո եղած պիտի լինեն այլ փաստաթղթեր, որոնք կկարգավորեին Արցախի, ՀՀ-ի, Ադրբեջանի միջև եղած այլ խնդիրներ, ներառյալ սահմանային հարցերը, որովհետև առանց ոչնչի ադրբեջանցիները դա չէին սկսի, պարզ է, որ ճնշում են գործադրել ապիկար, անտաղանդ և թուլամորթ իշխանությունների վրա և նրանք այդ ճնշմանը ենթարկվել էին և շարունակում էին զիջումներ անել, հայտնի չէ, թե էլ ինչ զիջումների կարող են գնալ»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նշեց , որ արտգործնախարարի երկու օր առաջ արված հայտարարությունից հետո չի բացառում, որ նմանատիպ խայտառակ փաստաթուղթ նաև Թուրքիայի հետ է նախապատրաստվում:
«Բացարձակապես չեմ զարմանա: Եթե զիջեցին Արցախը, չեմ զարմանա, որ զիջեն նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր պատմական իրավունքները: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Շուշիում ապրում էր 90 տոկոս ադրբեջանցի, դա դուք հայկակա՞ն եք կոչում, չեմ բացառում , որ ասի՝ Կարսում, Սասունում, Վանում ընդհանրապես հայ չկա, ով էլ կա՝ ծպտյալ է, էլ ինչ հայկական: Ապազգային, անհայրենիք իշխանություններից որևէ բան չի կարելի բացառել»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: