|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եթե մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիան, սուտը, մանիպուլացիաները, Ղարաբաղյան բանակցային գործընթացի նենգափոխումը, էժանագին «կրուտիտները», սեփական խայտառակ ձախողումները նախկինների վրա բարդելու հնամաշ տեխնոլոգիան և իրեն ներհատուկ այլ բաները, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ու Ալիևի հետ «խաղաղության» համաձայնագիր ստորագրելուն ընդառաջ նա հայտարարեց, որ
1․ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,
2. «լեզվի սայթաքման» միջոցով բանակցություններում տեղ է թողնում նաև Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Եվ այս ամենը հանուն «խաղաղության»,-հավելել է նա: