կարևոր
3025 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-14 13:02
Քաղաքական

Իշխանությունները կամ այն ժամանակ էին խաբում, կամ՝ հիմա. Արթուր Խաչատրյան

«2020թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր բանակը վերահաստատեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Իր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը հետո դարձավ պաշտպանության նախարար, ասաց, թե մենք ունենք զինատեսակներ, որոնք պատրաստ են խոցել Ադրբեջանի կենսական ենթակառուցվածքները։ Այն ժամանա՞կ էին խաբում, թե՞ հիմա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը դավադրությունների տեսություն համարեց այն կարծիքը, թե 44-օրյա պատերազմը ռուս-թուրքական «օպերացիա» էր։ Հիշեցնենք, նման հայտարարություն էր արել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ինչ վերաբերում է ընդդիմության գործունեությանը, ասաց, կփորձեն ավելի ամրացնել իրենց ճակատը։ Նա չցանկացավ ասել, թե այդ ուղղությամբ ում հետ և ինչ քննարկումներ են ընթանում։ «Եթե ցանկանայինք ասել, թե ում հետ ենք քննարկում, մեր տեղեկատվական գրասենյակը հաղորդագրություն կտար»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում