Իսկ հիշում ե՞ք, որ 2018 թվականի, այսպես կոչված հեղափոխությունից հետո, տարբեր քարոզչականներով լիբեռաստ շրջանակները ժողովրդի գլուխն էին հարդուկում, թե քանի որ հիմա Հայաստանը դարձել է ժողովրդավար (գրեթե բաստիոն), ապա քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա, որ ավտորիտար Ադրբեջանը պատերազմ սկսի, եւ դեմ կլինի այդ աշխարհը, որ Արցախը անցնի բռնատիրական Ադրբեջանի կազմ։ Հիշում ե՞ք։ Կերա՞ք։
Չասեք, թե բա Հայաստանը ժողովրդավար չի, դրա համար չստացվեց։ Էդ խաբսը չի անցնի, որովհետեւ բոլորովին վերջերս, ԱՄՆ եւ Եվրոմիության դեսպանները իրար հերթ չտալով գովերգում էին Սիկոլի ժողովրդավար նստատեղը (իրենք հատկապես անատոմիական այդ հատվածով են հետաքրքրվում), իսկ ձեր նշած էդ քաղաքակիրթ աշխարհը կպած ամեն գնով համոզում է, որ հաշտվենք եղածի հետ ու Արցախը ճանաչենք Ադրբեջանի մաս։ Իսկ Սիկոլի անձնական օգտագործման երեսփոխանները, կարծես թե նախքան երեսփոխան դառնալը քննություն են հանձնել՝ մեկ լգբտ թեմայով, մեկ Արցախը Ադրբեջանին զիջելու, մեկ էլ թրքասիրության ու հայատյացության։ Ու տպավորություն է, որ ողջ երկրում ընտրել են հազվագյուտ նմուշներ, բերել լցրել իշխանություն...
Նորից եմ կրկնում, հիշում ե՞ք, թե տարբեր քարոզչական շուլերներ ոնց էին ձեզ խաբում, թե աշխարհը չի թողնի, որ պատերազմ սկսվի մեր դեմ։ Կերա՞ք։ Հիմա էդ նույն շուլերները ձեզ ուրիշ ստերով են կերակրում, բայց քանի որ հանրության մի ստվար հատված հավի հիշողությունից էլ վատ հիշողություն ունի, էնքան վատ, որ նույնիսկ չի հիշում, թե ինչ էր ասում ԼՏՊ-ն 90-ականներին, ու ինչպես են հիմա նախկին ԼՏՊ-ականները սիկոլի դեմքով իրագործում էդ հին պլանը... Ապա արվում է այն, ինչ արվում է...
Բայց պիտի հիասթափեցնեմ ձեզ, մտածող ու լավ հիշողություն ունեցող հայեր շատ կան... եւ օր օրի ավելանալու են...
Բժիշկ