կարևոր
874 դիտում, 16 ժամ առաջ - 2025-04-15 11:38
Հասարակություն

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են․ Արթուր Խաչատրյան

ՔՊ-ն չընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը չեղարկելու «Հայաստան» խմբկացության օրինագիծը։

Նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ այն ստվերի կրճատմանը միտված չէ, քանի որ ստվերային եկամուտներն այսպես, թե այնպես թաքցնելու են եկամուտները։

Արթուր Խաչատրյանն էլ ասաց, թե օրենքը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են: Կառավարությունը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ՝ հավելյալ հարկեր մտցնելու: Ձեր կարծիքով Կառավարությունը հետաքրքրությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկություն ստանալ. ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները»: