կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-12 09:47
Հասարակություն

Ոստիկանությունը նոր «Շկոդա»-ներ է գնել․ «Հրապարակ»

Ոստիկանությունը նոր «Շկոդա»-ներ է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ոստիկանությունը 1 միլիարդ 117 մլն 800 հազար դրամ ընդհանուր գնով «Չեխ ավտո» ՍՊԸ-ից գնել է «Շկոդա» մակնիշի 65 նոր ոստիկանական մեքենա։ Նշենք, որ «Շկոդա»-ները պարեկների վարած մեքենաներն են։ Նոր մեքենաներից յուրաքանչյուրն արժե 18 մլն 120 հազար դրամ։

Պայմանագիրը «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ կնքվել է հուլիսի 6-ին, մեքենաները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքումից 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան սեպտեմբերի 20-ին։ Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ 150 այդպիսի մեքենա էր գնել նույն կազմակերպությունից, իսկ վերջերս 50 մլն դրամ ուղղվել էր դրանց վերանորոգմանը։

Հայտնի է, որ այդ մեքենաները Հայաստանի պայմաններում իրենց չեն արդարացնում, եւ որոշ մասով գնումն իրականացվել է «Տոյոտա»-ից» բայց, փաստորեն, իրենց չարդարացրած «Շկոդա»-ներից էլ ձեռք չեն քաշում: Հիշեցնենք, որ «Չեխ ավտո» ընկերությունը, որը չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: