Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դոնի Ռոստովում Flydubai ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավի կործանման հիմնական պատճառների թվում ահաբեկչության վարկածը չի դիտարկվում։ Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունում։
Իսկ պատճառների թվում դիտարկվում են եղանակային վատ պայմանները և օդաչուների սխալը: Այդ մասին Россия-24-ի եթերում հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարի օգնական Ժաննա Տերեխովան:
Միևնույն ժամանակ, գործակալության` իրավապահ մարմիններում աղբյուրը պարզաբանել է, որ պատճառների թվում դիտարկվում է նաև տեխնիկական անսարքությունը: Նրա խոսքով՝ օդաչուները փորձել են վայրէջք կատարել, սակայն չեն կարողացել: