|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Ադըյաման նահանգի Քահթա գավառում՝ Նեմրութ լեռան մոտակայքում պահպանվող «Արսեմիա» հնավայրը զբոսաշրջիկների համար փակվել է՝ առաջացած ճեղքերի հետևանքով։ Այդ մասին, ըստ Yerkir.am-ի, հաղորդում է Akunq.net-ը՝ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հղումով։
Աղբյուրի համաձայն՝ հնավայրի տնօրինությունը հետազոտություն է սկսել Քահթայի բերդի դիմաց գտնվող «Արսեմիա» հնավայրում, որտեղ պահպանվում են հայկական թագավորություն եղած Կոմմագենեի հետքերը։
Չեղքերի առաջացման պատճառով հնավայրը ժամանակավորապես փակած մասնագիտական խումբը մի ցուցանակ է դրել, որում նշված է, թե «այդ տարածք մուտք գործելը վտանգավոր է և արգելված»։ Լուրում հաղորդվում է նաև, որ հնավայրը վերստին կբացվի՝ անհրաժեշտ աշխատանքների իրականացումից հետո։
Ուշագրավ է, որ հրապարակման մեջ «Հյուրիեթ» օրաթերթը շեշտում է Կոմմագենեի հայկական թագավորություն լինելու փաստը։
Թարգմանեց Մելինե Անումյանը