կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-16 23:51
Քաղաքական

Ավան վարչական շրջանի ղեկավարը թողնում է պաշտոնը

Ավան վարչական շրջանի ղեկավարը թողնում է պաշտոնը

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ վայր է դնում իր լիազորությունները:

«10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման:

Սիրելի ավանցիներ, Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում այս տարիների միասնական և նվիրված աշխատանքի, հաջողված ծրագրերի և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումների համար. ձեր շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկարգ և գեղեցիկ վարչական շրջան:

Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին: Խաղաղություն մեզ և մեր երկրին»,- գրել է Ջավադյանը: