կարևոր
3358 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-03 11:36
Քաղաքական

Թշնամին ամեն կողմից պաշարել է մեզ, իսկ մենք բանծիկներն ենք քննարկում․ Կարեն Վրթանեսյան

Թշնամին ամեն կողմից պաշարել է մեզ, իսկ մենք բանծիկներն ենք քննարկում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Թշնամին ամեն կողմից պաշարել է մեզ ու փաստացի նաև ներսից զավթել Հանրապետության հրապարակը...

Իսկ մենք բանծիկներն ենք քննարկում։

Կապել թե՞ չկապել, ի՞նչ բանծիկներ կապել, ո՞ր տարիքում կապել։ Արդյոք հարի՞ր է, որ տղամարդիկ բանծիկ կապեն, թե ոչ։ Բանծիկների գույների ո՞ր համադրումն է հայրենասիրական, իսկ որը՝ օտարամոլ։

Հույժ կարևոր հարցեր, որոնք ժամանակ չեն թողնում որևէ այլ բան տեսնելու, որևէ այլ բանի մասին մտածելու, գործելու...»։