կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 16:00
Քաղաքական

Նիկոլն ու նիկոլաթուրքերն ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք պատերազմում, որ բանակը ջախջախվի․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլն ու նիկոլաթուրքերն ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք պատերազմում, որ բանակը ջախջախվի․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Բանակի օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է բանակին, Արցախի երրորդ պատերազմում կրած պարտությանը և պաշտպանության հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը։ Գրառումը՝ ստորև․

«Աշխարհում գրեթե ոչ մի տերություն չի ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, հզոր, մարտունակ բանակ։

Այս պահին, երևի թե, բացի Իրանից, որևէ այլ երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանն ի վիճակի լինի իր անվտանգությունը քիչ թե շատ ինքնուրույն ապահովել։

Հենց այդ պատճառով՝ չխնայելով միլիոնավոր դոլարներ, տասնամյակներով մեզ համոզել են, որ Արցախյան առաջին պատերազմն արհավիրք էր, այլ ոչ թե հաղթանակ։ Որ կռվելն անիմաստ էր և Արցախի ազատագրման համար զոհերն անիմաստ էին։

Հետևողական ձևով, մի վայրկյան դադար չտալով համոզել են, որ բանակը դժոխք է ու մեզ բանակ պետք չէ։ Համոզել են, որ մեր բանակն ընդամենը պետբյուջեն թալանելու համար է և որ իրականում բանակ չունենք։ Համոզել են, որ գեներալները զուտ թալանչիներ են, իսկ սպաներն էլ մարդասպան սադիստներ։

Դժվար հավատաք, բայց ես ներկա եմ եղել մի բազմամարդ միջոցառման, որի կազմակերպիչները համոզում էին, որ ադրբեջանցին մեր թշնամին չէ, իսկ թշնամին հայ սպան է, որովհետև սպանում է հայ զինվորին։

2018 թվականի մայիսի 8-ից բանակն ատողների բրիգադը եկավ իշխանության։ Նիկոլն ու իր շնագայլերն ամեն ինչ արեցին բանակը քայքայելու համար։

Սրտի ցավով եմ արձանագրում, որ բանակի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը (եզակի բացառություններով) այս ամբողջ ընթացքում կամ բացահայտ սատարեց Նիկոլին, կամ էլ լռեց ու ձևացրեց, թե չի տեսնում ինչ է կատարվում։

Նիկոլն ու նիկոլաթուրքերն ամեն ինչ արեցին, որ մենք պարտվենք պատերազմում, որ բանակը ջախջախվի, որ այլևս ոչ ոք չուզենա իր որդուն բանակ ուղարկել, առավել ևս ռազմական ինստիտուտ։ Կարելի է ասել, որ իրենց ուզածին հասան։

Շատ կուզեի գրել. «Եւ չնայած դրան մեր բանակը կա և կլինի», բայց չեմ կարող։ Ցավոք։

Քանի դեռ բանակը դեպի պարտություն տարած, այդ պարտությունը արդարացնող և դավաճանին պաշտպանող մարդիկ մնում են իրենց տեղերում, քանի դեռ պաշտպանության նախարարի բազկաթոռում անողնաշար ոչնչություն է, բանակը պահպանելու և առավել ևս այն արագ հզորացնելու շանսեր մենք չունենք։ Իսկ առանց բանակի չունենք նաև շանսեր պետականություն պահպանելու։

Բայց բանակը միայն իրենց պատիվը գետնով տվածները չեն։

Տասնյակ հազարավոր մարդիկ՝ զորակոչված պահեստազորայիններից ու զինվորներից մինչև կադրային սպաներ, իրենց պարտքը կատարել են ու շարունակում են կատարել։

Տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են իրենց կյանքը վտանգել՝ փորձելով ինչ-որ բան պահել, պահպանել, որովհետև հույս ունեն, որ դավաճանների խրախճանքն անվերջ չի լինի։

Մենք այդ մարդկանց պետք է շնորհակալություն ասենք։

Շնորհավոր ձեր պահած, ձեզնով գոյություն ունեցող բանակի օրը, Աստված պահապան ձեզ»։