|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այս տարի հանրապետության 28 պետական բուհերին ավելացել են նաեւ 40 ոչ պետական բուհեր, այսինքն` նոր ընդունելության կարգով ոչ պետական բուհեր դիմողները նույնպես պետք է հանձնեն միասնական քննություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բուհերի դիմորդների թիվը դեռեւս ընդամենը 1209 է` անցյալ տարվա 17.655 դիմորդի փոխարեն: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի շրջանավարտներ չեն լինելու, եւ դիմորդները հիմնականում անցյալ տարի դուրս մնացած եւ բանակից նոր զորացրվածներն են:
Նկատի ունենալով, որ հուլիսի սկզբին կզորացրվեն նաև 2009 թ. գարնանը զորակոչվածները, այս թիվը կավելանա առավելագույնը 1500 դիմորդով:
Այս տարի կունենաք 11 միասնական քննական կենտրոն, 1 քննական կենտրոն կլինի նաեւ ԼՂՀ-ում:
Ի դեպ, այս տարի անվճար տեղերը 2428-ն են, իսկ վճարովիները՝ 18.500-ը: