|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ · 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. · 8 իրավաբանական անձանցում մասնակցություն. 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք. 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։