|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մասին:
Պետական իշխանության ողջ համակարգի հիմնարար պարտավորությունն է անկախ ու պաշտպանված փաստաբանական գործունեության ապահովումը:
Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու: Ինչպե՞ս եք նսեմացնում այս կարևոր գործունեության դերը մեր երկրում:
Այնպես որ ամբողջությամբ աջակցում եմ նաև Փաստաբանների պալատի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են փաստաբանական ինստիուտի պաշտպանությանը»: