|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր շուրջ 184 փաստաբան գործադուլ է սկսել` այդ կերպ բողոքելով իրենց նկատմամբ ապօրինի զննությունների և խուզարկությունների դեմ:
Բողոքի ակցիային մասնակցող փաստաբաններն այսօր չեն մասնակցելու դատական նիստերին և քննչական գործողություններին: Գործադուլին մասնակցող փաստաբաններն այսօր հավաք-քննարկում կանցկացնեն «Կոնգրես» հյուրանոցում:
Նշենք, որ վերջին շրջանում փաստաբաններին խուզարկելու հետ կապված միջադեպեր էին գրանցվում հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերից առաջ: Տևական ժամանակ է` որոշ փաստաբաններ չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Փաստաբանները կարգադրիչներից պահանջում են ներկայացնել արգելված իրերի ցանկ, որը, սակայն, չի ներկայացվում: Փոխարենը կարգադրիչն ինքն է որոշում, թե որն է արգելված իր, իսկ որը՝ ոչ: