կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 16:35
Հասարակություն

Կարող է վարչապետը տեղյակ չէ, եկել ենք, որ մեր ձայնը վարչապետին հասցնենք․ փարաքարցի

Համայնքի ղեկավարի ընտրությունը եղել է անօրինական, մենք եկել ենք մեր ձայնն  անձամբ Փաշինյանին հասցնենք․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության մոտ բողոքի ակցիա անող փարաքարցիներից մեկը։

«Նույնիսկ այն մարդիկ, որոնք ընտրել են այս անօրինական ձևով ընտրված ղեկավարին, իրենք մեր կողքին են, տարբեր ձևերով պետք է պայքարենք։ Մեր պահանջը քաղաքական է, մենք օրինականություն ենք ուզում»,- ասաց նա։