|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը տխրեցնում է Թուրքիային և Ադրբեջանին, սա Հայաստանի հետ կապված խնդիր չէ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա դա Հայաստանի հետ կապված խնդիր չէ, Զանգեզուրի միջանցքը խնդիր է Իրանի հետ, այսինքն՝ դրանք երկու երկրներ են (Ադրբեջանն ու Իրանը), որոնց բնակչության մեծ մասը մուսուլման է։ Իրանի պահվածքն այստեղ տխրեցնում է նաև Ադրբեջանին և մեզ»,- ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Ադրբեջանից։
Նա նաև հույս է հայտնել, որ բեռնափոխադրումների բարձր սակագների խնդիրը շուտափույթ լուծում կստանա։
«Եթե սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրանը կինտեգրվեին միմյանց թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհով, և գուցե բացվեր Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Թուրքիայի նախագահը։