Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Վերջապես: Կարծես թե Հայաստանում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Իսկ ես մտածում էի՝ հո մարդուն բան չի եղե՞լ: Հո չի հիվանդացե՞լ ինչ-որ պրոֆեսիոնալ հիվանդությամբ, ասենք՝ թութքով կամ պառկելախոցով: Այսպիսով, արձանագրենք պատմական պահը. 08.06.2023-ի կեսօրից հետո վերջապես, իրոք՝ վերջապես, կառավարության շենքի հարավ-արևմտյան հատվածում վերստին պառկեց հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Պահանջը, ինչպես միշտ լինում է Վարդգեսի դեպքում, հրատապ և պահանջված է, այս դեպքում դա «մարդու վրա թքելն արդարացում չունի» կարգախոսն է: Պատմությունը հիշում եք: Երևի: Եթե արդեն չեք մոռացել այսքան շուտ: Ինչ որ է, դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես ասում են, նորից «ձիու թամբին է»… այսինքն՝ պառկած:
Կարող ենք հիշել, որ վերջին անգամ Գասպարին իր պարբերաբար կատարվող հանրահայտ «պառկել» գործողությունը կատարել էր դեռ մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» և դրա ժամանակ: Իսկ հետո… գերեզմանային լռություն, անգամ գոնե ձևի համար 44-օրյա պատերազմի ժամանակ կամ հետո չպառկեց, էլ չխոսենք այլ դեպքերի մասին: Եվ այս ամենը նշանակում է, որ Հայաստանում, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Իհարկե, Գասպարիի պառկելը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ նրա այս բողոքը ո՛չ ՔՊ-ի, ո՛չ էլ կառավարության, ո՛չ էլ նույնիսկ Նիկոլի դեմ է, այլ մի տեսակ ինչ-որ բարոյահոգեբանական և սանիտարահիգիենիկ ենթատեքս ունի, բայց, ինչպես ասում են, ամենադժվարը առաջին քայլն է, այսինքն՝ Գասպարիի դեպքում՝ առաջին պառկելը…
Հետո գործը կգնա՝ «ինչպես դանակը կարագի մեջ»: Հուսանք, որ այդպես կլինի, որ Գասպարիից հետո կհայտնվեն «վոխուդ» («դուխովի» հակառակ) մակագրությամբ բեյսբոլկաներով երիտասարդներ, փողոցներում կհնչի հու-դըմփ-դըմփ (դըմբդըմբ-հու-ին հակառակ), կսկսեն խոսել «ներկաների թալանի» մասին և այլն, այսինքն՝ իրավիճակը արմատապես կփոխվի: Իսկ առայժմ «նախկինների թ ա լ ա նին» այդքան ընդդ իմ ա ց ա ծ Վարդգես Գասպարին է «մեկ ծաղկով գարուն բերել հայոց աշխարհին»: Բայց եկեք խիստ չդատենք մերօրյա հերոսին, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ «մկնիկի մեզն էլ է ջրաղացին օգուտ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում