Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով' պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետեւանքով»:
Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ: Գուցե ՀՔԾ-ո՞ւմ է ինչ-որ բան փոխվել: Բայց փաստ է, որ օրը ցերեկով Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները մնացին անպատիժ: Իսկապես որ ՀՔԾ-ում հատուկ քննություն իրականացվեց այս մասով: Հայտնի փաստերը կոծկելու հնարավորություն չունենալով՝ այս մարմնում որոշեցին «իրավիճակ փոխել»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: