կարևոր
4012 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-03 10:08
Քաղաքական

Ինչպե՞ս է Գրիգոր Մինասյանը ստացել նախարարի պաշտոնը․ «Հրապարակ»

Ինչպե՞ս է Գրիգոր Մինասյանը ստացել նախարարի պաշտոնը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանի ընտանիքը` հայրը` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը, եղբայրը` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, այս իշխանությունների թիրախում են 2018-ից ի վեր: 2020-ից քրեական գործ կա հարուցված, որով անցնում է Արա Մինասյանը: Եվ իշխանությունը նաեւ այս ընտանիքի ունեցվածքով է հետաքրքրված` Հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ է քննվում: Այս ընտանիքից «պլստացել» է միայն կրտսեր որդին` Գրիգոր Մինասյանը, ով 2022-ի դեկտեմբերի վերջին նշանակվեց նախարար: Սակայն դրանից առաջ` մոտ 3 ամիս, այս պաշտոնը թափուր էր: Կարեն Անդրեասյանի` ԲԴԽ գնալուց հետո Մինասյանը պաշտոնավարում էր որպես ԺՊ:

Մեզ տեղեկություններ են հասել, որ նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնով: Նա օգնել է, որ հայտնաբերվի իր ընտանիքի անդամներին, մասնավորապես` մորը պատկանող ինչ-որ գույք, եւ դրա շնորհիվ է շահել Փաշինյանի վստահությունը: Երեկ Գրիգոր Մինասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ չկա նման բան, ինքը ցուցմունք չի տվել, ոչ էլ աջակցել է իրավապահներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում