կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 12:52
Իրավական

Գրիգոր Մինասյանը «Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակի»» գործով կներկայացնի օրաթերթի շահերը

Գրիգոր Մինասյանը «Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակի»» գործով կներկայացնի օրաթերթի շահերը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններն ու իրավունքը խախտող անճշտությունները, ինչպես նաև հրապարակել պատասխանն ու հատուցել պատճառված վնասը: Հայցվոր կողմը միջնորդել էր, որպես հայցի ապահովման միջոց, կիրառել պատասխանողին որոշակի գործողություններ արգելելը, որը, սակայն, դատարանը մերժել էր:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանի շահերը ներկայացում է փաստաբան Կարեն Մեջլումյանը: Այսօր էլ հայտնի դարձավ, որ «Հրապարակ» օրաթերթը դատարանում կներկայացնի «AM» իրավաբանական ընկերության փաստաբանների խումբը:

Yerkir.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Գրիգորն Մինասյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ պատրաստվում են հայցի պատասխանը ներկայացնել դատարան:

Հիշեցնենք, որ դատական վեճի առարկա է հանդիսացել օրաթերթում տպագրված և համանուն կայքում հրապարակված` «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածը, որում, ըստ հայցվոր կողմի, առկա են Ռուզաննա Խաչատրյանի պատիվ ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ:

Այս գործով դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: