կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 15:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիմադրություն» շարժումը կարող է մեր ժողովրդի համար հնարավորություն լինել նոր ապագա կերտելու․ Դավիթ Իշխանյան

Ծանր է այստեղ լինելը մայիսի 9-ին․ մայիսի 9-ին մենք Շուշիում ազատագրման տոնն էինք նշում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը Եռաբլուրում, որտեղ ՀՅԴ Բյուրոյի անդամները ծաղիկներ խոնարհեցին Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին։  

«Մենք ոչ միայն պետք է խոնարհվենք, այլև պետք է երդվենք մեր նահատակների շիրմին, որպեսզի կարողանանք ոչ միայն այսօրվա, այլև ապագային միտված քայլերով հաղթանակը կերտելու։ Վերջապես, ծանր է այստեղ լինելը մայիսի 9-ին, մայիսի 9-ին մենք Շուշիում ազատագրման տոնն էինք իրականացնում, բայց պետք է մենք ունենանք այդ համոզմունքը և նպատակը․ երբ կա նպատակ և համոզմունք՝ ամեն ինչ կարող է դառնալ իրականություն, մենք այդպիսի ժամանակներ ապրել ենք»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Պատահական չէ Երևանում ու մարզերում ծավալված դիմադրության շարժումը, նշեց նա, նաև վարչապետի հրաժարականի պահանջը։

«Ցավում եմ, որ վարչապետն այդ ամենը խորությամբ չի ընկալում, չի գիտակցում և համապատասխան քայլեր չի կատարում։ Եվ վստահ եմ, որ այդ ամենը տեղի կունենա՝ եթե ոչ կամովի, ապա պարտադրաբար»,-նշեց Դավիթ Իշխանյանը։

Ես Արցախից եմ, ասաց նա, և ունեմ համապատասխան պարտավորություն և պատասխանատվություն՝ ամեն ինչ դիտարկում եմ մեր նպատակներից ելնելով և այն սկզբունքներից ելնելով, որ մենք որդեգրել ենք 1988 թ-ին։ Դավիթ Իշխանյանը վստահեցրեց, որ ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի կողմից հնչեցված հայտարարության տեսակետը, բարեբախտաբար, Արցախում ողջունելոի է բոլորի համար, իսկ իր մոտեցումները բխում են այդ  տեսանկյունից։

Մանրամասն՝ տեսանյութով․