Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակիչներին էլի անորոշության ու տագնապի մեջ են դրել, մարդի արդեն մտածում են ամենավատի մասին: Այս մասին լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատմելով կիրանցիների՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին:
«Այն առաջարկները, որ արվել է կիրանցիների կողմից ոչ մեկը ընդունելի չի եղել, որ գոնե սահմանը անցնի խորհրդային տարիների եղած սահմանով: Փաշինյանն ասել է, որ նույնիսկ կարող է սահմանը գյուղի միջով անցնի: Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է, որ սահմանապահը կանգնի, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ինչ իմանամ: Օֆֆ, Աստված իմ, չգիտեմ ինչ ասեմ: Կիրանցիները հիմա շոկի մեջ են, ոչ մեկին չեմ ցանկանում, հիմա իրենց ասել են, դուք կարող է ձեր դուռը բացեք , ադրբեջանցի զինծառայող տեսնեք»,- պատմեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ բնակիչները հուսահատված են, նույնիսկ մտածում են ծայրահեղ քայլերի դիմել. «Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մեկը ասում է՝ տանկ եմ բերելու տանս առաջ կանգնացնեմ, չգիտեմ, ինչ անեն մարդիկ, որ իրենց ասվում է, որ սահմանը ոչ թե պետք է սովետական միության ժամանակ եղած տեղերով անցնի, այլ նոր տեղով»:
Պատգամավորն ասաց, որ ինքը որպես կիրանցի ինքն էլ շոկի մեջ է, միայն կարող է ասել, որ այս պահին տեղի է ունենում անարդարություն, Հայաստանից հողեր են գողանում՝ միաժամանակ, անվտանգության ոչ մի երաշխիք չտալով: