կարևոր
4759 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-28 18:13
Քաղաքական

«Տեր ենք մեր հայրենիքին». հանրահավաք եւ երթ

«Տեր ենք մեր հայրենիքին». հանրահավաք եւ երթ

Այսօր, մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառումը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պայքարելու են՝ թույլ չտալու համար, որ օրվա իշխանությունը երկիրը հանձնի թշնամուն։

«Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հանձնվելու օրակարգը մեր ժողովրդի օրակարգը չէ, հետևաբար, հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, և ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Ացախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան մանկավարժ Աստղիկ Աբրահամյանը, ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Մայիս 28-ով կերտված Հայաստանի Հանրապետությունը Ցեղասպանության արհավիրքից հետո հայոց հրաշափառ հարությունն էր: Մեր նորագույն պատմության մեծագուն հաղթանակն է Մայիսի 28-ը, որով ապահովվեց մեր ժողովուրդի գոյատևումը և աշխարհի քարտեզին վերադարձած իր անկախ հայրենիքի մեջ ապրելու և զարգանալու հնարավորությունը. իր ելույթում ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Օրհասական այդ օրերին հայ ժողովուրդը կարողացավ զարթնեցնել իր մեջ այն ուժականությունը, որ խիզախ և ներշնչող հայրենակերտ ղեկավարների առաջնորդությամբ, հայությունը վերածեց երկաթյա բռունցքի»,- ընդգծեց նա:

Հանրահավաքի ավարտին ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Նեմեսիս» հուշարձան, որտեղ օրվա խորհրդի եւ «նեմեսիս» գործողության արժեւորման խոսք ասաց հայ մամուլի գործիչ Վաչե Բրուտյանը:

Տեսանյութն՝ այստեղ