կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 11:28
Հասարակություն

Ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք Հայրենիքին․ ապրիլի 23-ին կմեկնարկի համահայկական ջահերով երթը

Սիրելի՛ հայրենակից

Ապրիլի 23-ին

Ժամը 19։15-ին

Հանրապետության հրապարակում

 

Մասնակցի՛ր համահայկական ջահերով երթին։

Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Այս տարի նրա նշանակությունը էլ ավելի մեծ է։

Հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ամենածանր ժամանակներն են ապրում։ 

Մասնակցենք երթին, ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, չենք հանդուրժելու ուրացումը, դավաճանությունը։

Միասին մենք ուժ ենք։

Միասին անցկացնենք մեր պահանջատիրության երթը: Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Ապրիլի 23-ին՝ 19։15-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։