կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 14:34
Հասարակություն

Պարտավոր ենք տեր կանգնել մեր Հայրենիքին. ջահերով երթ՝ Գյումրիում

Պարտավոր ենք տեր կանգնել մեր Հայրենիքին. ջահերով երթ՝ Գյումրիում

Սեպտեմբերի 26-ին ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի և ՀՅԴ ՀԵՄ-ի Գյումրու խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ջահերով երթ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսների։

Երթի մեկնարկը տրվեց միասնական աղոթքով, որից հետո երթի մասնակիցները Գյումրու Անկախության հրապարակից շարժվեցին դեպի  «Շիրակ» գերեզմանատան պանթեոն։

«Սա միասնականության երթ է, որի միակ նպատակն է հարգել պատերազմում նահատակված մեր հերոսների հիշատակը և ցույց տալ, որ տեր ենք մեր պահանջատիրությանը ու կանգնելու ենք աննահանջ։ Մենք պարտավոր ենք համախմբվել, տեր կանգնել մեր Հայրենիքին, ազգային արժեքներին ու պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր ազգային արժանապատվության»,- նշեց ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ։

«Շիրակ» գերեզմանատան պանթեոնում քահանան հիշատակի աղոթք հնչեցրեց, որից հետո երթի մասնակիցները մոմեր և ծաղիկներ դրեցին հերսների  շիրմաքարերին։