կարևոր
3118 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-22 15:33
Քաղաքական

Ստախոսության և կեղծիքների մասնագետ-դավաճանը, որևէ արգելակ չունի․ մինչև ե՞րբ․ Ավետիք Իշխանյան

Ստախոսության և կեղծիքների մասնագետ-դավաճանը, որևէ արգելակ չունի․ մինչև ե՞րբ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Ստախոսության և կեղծիքների մասնագետ-դավաճանը, որևէ արգելակ չունի։ Այդ արարածի կարգախոսն է․ «Փչիր, ստիր, կեղծիր,վաճառիր, տանջիր, սպանիր՝ վայելիր»։Եվ այ գարշանքի շոու-ասուլիսին մասնակցում են տասնյակ լրագրողներ, հարցեր տալիս, դիմում․ «պարոն վարչապետ»։Այս հերթական դավաճանական խոսքերին կհետևեն տարբեր ձևաչափերով լրջագույն քննարկումներ,իրավիճակի գնահատականներ կհնչեն, կասվի, թե ինչ է պետք անել և․․․

Իսկ ճիվաղը հանգիստ կշարունակի հայրենիքի վաճառքը։

Զոհվածների ծնողները բողոքի նստացույց են անում։ Նրանց պետք է միանային բոլոր ընդդիմադիրները և բողոքը վերածեին համազգային ըմբոստության։ Թե՞ զոհերի հարազատները

նրանց ընտրազանգվածը չեն։ 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, պարտության հետ չհաշտվող հազարավոր քաղաքացիներ դուրս ելան պայքարի, 2022թ․ սեպտեմբերյան խայտառակությունից հետո՝ նույնպես։ Եվ ամեն անգամ,չկար իր վրա պատասխանատվություն վերցնող, վճռական առաջնորդ, ինչպես այսօր։ Դրանք բոլորը ընդդիմության ընտրազանգվածը չէին։ Ընդդիմադիր տարբեր ուժեր սուր քննադատում են, բայց չեն միավորվում։Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ընդդիմադիր ուժ, գործիչ մտածում է․ «եթե ապստամբությունից հետո, ես չեմ գալու իշխանության, ապա․․․»։ Շուտով ԱԺ-ում, ինչպես լրագրողները, ընդդիմադիր պատգամավորները նույնպես, «սուր» հարցեր կուղղեն դավաճանին, դիմելով․ «պարոն վարչապետ»։

Լավ, մինչև ե՞րբ․․․»։