Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական մեղադրանքն է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը պնդել է, թե թուրքական կողմն ԱՄՆ-ին է հանձնել Սիրիայում քուրդ զինյալների «ահաբեկիչ» լինելը ապացուցող փաստեր, մինչդեռ ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել էր, որ իրենք նման փասաթղթեր չեն տեսել:
Կրկնելով, որ PYD-ն և YPG-ն ահաբեկչական խմբավորումներ են, Էրդողանն ասել է. «Ահաբեկչական այդ խմբավորումների գործունեությունը թույլ տվողներին պատմությունը չի ներելու: PYD-ն և ԴԱԻՇ-ը սիրիական ռեժիմի ստեղծած ահաբեկչական խմբավորումներ են»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հայտարարել էր՝ PYD-ը ահաբեկչական խմբավորում չի համարում: Դրանից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ էր արել ԱՄՆ-ին՝ ընտրել՝ իրենց հե՞տ են, թե՞ ահաբեկչական խմբավորումների: