Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Բռնապետիկ-դավաճանը վախենում է․․․Նա վախենում է Ցեղասպանության հուշարձանի ծաղիկներից, սարսափում իրեն մատուցված ջրից և իր հետ տարբեր տեղեր մեկնելիս, ստուգված ջրեր է տանում։ Նա սարսափում է նաև ուտելիքներից և նախապես իր թիկնապահ-ստրուկները համտես են անում, հետո նա սնվում է։Շրջում է զրահապատ ավտոմեքենաների մեծ շարասյունով, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, դիպուկահարների հսկողության տակ։
Հարց է առաջանում, ո՞րն է բռնապետիկի սարսափների պատճառը, այն ժառանգակա՞ն է,հոգեկան հիվանդությու՞ն, պաթոլոգիա՞, թե՞․․․Ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը․․․
Այս սարսափ-վախերը բռնապետիկի գիտակցված, հանուն փողի, դավաճանության ուղղակի արտահայտություններն են։ Գիտակցելով, որ հատուցումն անխուսափելի է, բռնապետիկը սարսափում է ամեն ինչից, այդ թվում՝ իր մերձավորներից, որոնց էլ «պահում» է, նույնպես փողով»։