կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-28 14:45
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճանը բարոյական, քաղաքական և իրավական որևէ հիմք չունի Հայաստանում ընտրություններ իրականացնելու․ Լիլիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության հետ իր խայտառակ ցինիկ և դեմագոգ հարցազրույցում շարունակեց պնդել արտահերթ ընտրությունների օրակարգը այն պարագայում, երբ մենք քաղաքական օրակարգում ունենք մեկ հարց՝ դավաճանի հեռացումը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ԱԺ դիմաց «ամոթի պատ» կազմելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։

«Վարչապետը, ով դավաճանության համար դեռ պետք է պատասխան տա դատարանում, բարոյական, քաղաքական և իրավական որևէ հիմք չունի Հայաստանում արտահերթ ընտրություններ իրականացնելու»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա անընդունելի է համարում, որ անձը, որը դատարանի առջև պիտի կանգնի իբրև դավաճան, Հայաստանում ընտրություններ կազմակերպի։

«Հայրենիքի փրկության շարժումը դեռ մեկ ամիս առաջ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ նախ՝ Հայաստանը պետք է փրկել այս խայտառակ անդնդային կորուստներից և վայրէջքից, այնուհետև երկրում ստեղծել այնպիսի բարոյական և քաղաքական կլիմա, հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որ վատ իմաստով լիցքավորված այս անհանդուժողական մթնոլորտը խաղաղվի և մենք կարողանանք ընտրություններ կազմակերպել»,-պարզաբանեց Լիլիթ Գալստյանը։

Նա, իհարկե, համաձայն է, որ երկրում իշխանությունը պետք է  ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը, որը մեր հազարավոր կորուստների հիմնական մեղավորը և պատասխանատուն է, չի կարող Հայաստանում ընտրություններ կազմակերպել։

«Մեր օրակարգում մեկ խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը, այնուհետև մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Բայց, նախ և առաջ, հակաճգնաժամային քայլերով պետք է Հայաստանի կործանման հեռանկարը կասեցնել։ Այսօր Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում ամեն վայրկյան»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց չունի իշխանություն։

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում չկա իշխանություն և, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, Հայաստանի յուրաքանչյուր օրը նոր անդառնալի կորուստներ է արձանագրում»,-ասաց Լիլիթ Գալստյանը։  

Մանրամասն՝ տեսանյությում․