Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ Greenpeace Mediterranean-ի՝ 2020 թվականին Եվրամիությունից աղբ ներկրող երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը: Կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիան 2020-ին Եվրոպայից ներմուծել է շուրջ 660,000 տոննա պլաստիկ թափոն. գրում է Hurriyet-ը:
Greenpeace Mediterranean-ը, «Թույլ մի տվեք, որ Թուրքիան վերածվի պլաստիկ թափոնների աղբանոցի» կարգախոսով իրականացվող նախագիծը սկսելով, Անկարային կոչ է արել դադարեցնել աղբի ներկրումը:
«Թուրքիան ունի «Առանց թափոնների» (Zero Waste) նախագիծ: Սակայն պլաստիկ թափոնների ներմուծման պատճառով երկիրն ի վիճակի չէ հասնել այդ նպատակին», - ասել է Greenpeace Mediterranean կենսաբազմազանության պահպանման ծրագրի ղեկավար Նիհան Թեմիզ Աթաշը:
Greenpeace-ը նշում է, որ ներկրվող աղբը նետվում է բնություն: Նախկինում արված տեսաձայնագրությունները գրանցել են պլաստիկի այրում Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում՝ 2020 թվականի նոյեմբերին:
Աթաշը նշել է, որ Greenpeace-ի նախագծից հետո քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը խստացրել է ներմուծման քվոտաները:
«Սա լավ քայլ է, բայց՝ ոչ բավարար: Երկիրը դառնում է Եվրոպայում պլաստիկ թափոնների ամենամեծ աղբավայրը»,- հավելել է նա՝ տեղեկացնելով, որ աղբով 241 բեռնատար ամեն օր ժամանում է Թուրքիա:
2019-ին Թուրքիան ԵՄ-ից ներմուծել է շուրջ 582 հազար տոննա պլաստիկ թափոն: