|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, որտեղ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում տեղի կունենան և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, և մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։