|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունները և հանրաքվեն, մասնավորապես՝ Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ կամ Եվրասիական տնտեսական միություն: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր ներկայիս երկկողմ հարաբերությունների հիմնական թեման: Այս թեման, ի վերջո, Հայաստանի զարգացման ուղղության ընտրությունն է, նրա կողմնորոշումը և հանրաքվեի անցկացումը», – ասել է նա: